08 12 2022

Վահրամ Դումանյանի համար Նարեկ Մանթաշյանի դրոշ ծածանելը վանդալի՞զմ էր, պետգույքը փչացնելը` ո՞չ



ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը լավ է հիշում, որ նոյեմբերի 9-ի ակտի ստորագրումից հետո Կառավարության շենք ներխուժած քաղաքացիների մեջ էր նաև Նարեկ Մանթաշյանը, ում հետագայում քրգործ հարուցելու միջոցով կալանավորեցին ու ազատազրկեցին միայն այն բանի համար, որ հանդգնել էր Կառավարության  շենքի ներսում Հայաստանի դրոշը վերցնել և ծածանել:

Սա գնահատվել էր վանդալիզմ, պետական ունեցվածքի վնասում։ Բայց ահա զուգահեռներ այս ակտի ու Երևանի քաղաքապետարանի կողմից  Երևանի սիրտը զադարող կառավարական շենքերը հազարավոր ծակերով պետգույքը փչացնելու, պատմամշակութային արժեքները վնասելու գործողությա նմիջև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը չի տեսնում։ Ավելին, ԿԳՄՍ նախարարը որպես հանցանք դիտարկում է փաստորեն Մանթաշյանի՝ դրոշ ծածանելը, բայց հանցանք ու վանդալիզմ   չի համարում  հուշարձանների այլանդակումը՝ առանց դրա մասին ստորագրված որևէ ակտի ,   անդառնալի կորուստ չի  համարում կառավարական շենքերի մեխերով ծակծկելը, գտնում է ձմեռը կանցնի, կլիցքավորեն ու ամեն ինչ կդառնա առաջվա պես։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ